Առողջ և գեղեցիկ
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, օրգանիզմը հեշտությամբ յուրացնում է կալցիումը։ Սակայն բոլոր նշված գործոնները դըրսևորվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ կարճ ժամանակահատված մնալուց հետո։ Հաստատված նորմերին չհետևելու դեպքում երկարատև արևային ճառագայթումը հանգեցնում է իմունիտետի ընկճման։ Հենց այս գործոնով են բացատրվում շոգ հանգստավայրերից վերադարձած մարդկանց հաճախակի մրսածությունները։
Ոչ մեծ քանակությամբ արևային լույսն օգտակար է։ Այն օգնում է մարդու օրգանիզմին արագ յուրացնել ճարպերը, սպիտակուցները, ասկորբինաթթուն, տարբեր միկրոտարրերը, ինչպես նաև վիտամին E-ն և D-ն։ Նաև պետք է հաշվի առնել, որ արևը վիտամին D-ի միակ աղբյուրը չէ։ Վերջինիս պաշարները կարելի է լրացնել կաթնամթերքով և ձկնեղենով։
Ուլտրամանուշակագույն ճառագայթները մարդու տրամադրության վրա ինքնատիպ բուժիչ ազդեցություն ունեն. նպաստում են երջանկության հորմոնի արտադրությանը և հիպոֆիզի կողմից տխրություն առաջացնող հորմոնի (սերոտոնինի) արտադրության նվազեցմանը։
Չափավոր արևայրուքը կարող է օգտակար լինել
Կիզիչ արևի տակ երկար մնալը կարող է հանգեցնել այրվածքների, քրոնիկ հիվանդությունների սրման և նոր հիվանդությունների առաջացման։ Առողջության վրա բացասաբար է անդրադառնում նաև մարմնի գերտաքացումը, որը հանգեցնում է առատ քըրտնարտադրության, օրգանիզմից ջրի և աղերի հեռացման:
Մաշկի բնական պաշտպանական ֆունկցիան իրականացնող ճարպագեղձերն ու քրտնագեղձերը նույնպես կարող են տուժել արևային ճառագայթներից: Դա կարող է վաղաժամ ծերացման և մաշկը թորշոմելու պատճառ դառնալ:
Արևայրուքը վնասակար է սրտի հիվանդություններով մարդկանց համար (ոտքերն այտուցվում են և ծանրության զգացում է առաջանում):
Տուբերկուլոզի որոշ տարատեսակների դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ գտնվելը կարող է հանգեցնել հիվանդության խորացման: Արևը կարող է դրական ազդեցություն ունենալ միայն ոսկրերի տուբերկուլոզի ժամանակ:

Արևայրուքը վտանգավոր է հղիության ժամանակ
Արևի ուղիղ ճառագայթների տակ երկար գտնվելիս կնոջ օրգանիզմում փոխվում է հորմոնային ֆոնը, և մեծանում է էսթրոգենների պարունակությունը: Դեմքին կարող են առաջանալ պիգմենտային բծեր, որոնք կարող են թաքնվել «հղիության դիմակի» տակ։ Երեխայի ծնվելուց հետո դրանք կարող են անցնել, կարող են նաև ընդմիշտ մնալ։
Եթե որոշել եք, որ ամռանը ձեր մաշկն անպայման պետք է ունենա շոկոլադի երանգ, ապա այն ձեռք բերելու լավագույն ժամանակը առավոտյան ժամը 8-11-ն է և երեկոյան ժամը 16-19-ը։ Հիշե՛ք. ամենաշոգ ամիսները հուլիսը և օգոստոսն են, ամենավտանգավոր ժամանակը՝ կեսօրը։
Ամառային սեզոնին ձեռք բերեք ազատ, շնչող հագուստ, ինչպես նաև արևապաշտպան ակնոց և լայնեզր գլխարկ։ Դրանք կօգնեն պաշտպանվել կեսօրվա կիզիչ արևից։
Եթե բարձր լեռնային գոտում եք, հիշե՛ք, արևն այդ վայրերում ամենաակտիվն է։
Լողափին արևայրուք ստանալիս ոչ մի դեպքում ջուր մի քսեք մարմնին կամ լողից անմիջապես հետո արևայրուք մի ընդունեք։ Այն չի տա ցանկալի արդյունք, բայց կստանաք միկրոայրվածքներ և կվնասեք մաշկը։ Հիշե՛ք, որ ջրի կաթիլներն իրենց ֆիզիկական հատկություններով համեմատելի են ոսպնյակների հետ, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթները կենտրոնացնում են արտաքին հյուսվածքների փոքր տեղամասերի վրա՝ հանգեցնելով գերտաքացման և այրվածքների առաջացման։
Որպեսզի օգնեք օրգանիզմին արևի ճառագայթների վնասակար ազդեցության դեմ պայքարելիս, կերեք թարմ մրգեր, հատապտուղներ, խմեք շատ հեղուկ։
Հիմնականում խմեք սովորական մաքուր ջուր, այն կօգնի օրգանիզմին պայքարել խոնավության մեծ կորստի դեմ և կկանխի ջրազրկումը։
Լողափին հանգստանալուց հետո ցնցուղ ընդունեք և արևայրուքից հետո քսեք հատուկ խոնավացնող և վիտամին E պարունակող լոսյոն։
Ապագա մոր արևայրուքը կարող է վնաս հասցնել դեռևս չծնված երեխային։ Օրինաչափություն է հայտնաբերվել ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ երկար մնալու և ապագա երեխայի նյարդային համակարգի զարգացման բնածին շեղումների միջև։
https://www.gov.spb.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
13.09.2021 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
